Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու որոշում է կայացրել          Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին       Ռոբերտ Քոչարյանին իրավապահները թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը    

12 ապր 2019 17:30

Երեւանում թափառող շունը հարձակվել է մանկապարտեզ հաճախող երեխայի վրա

Երեւանում թափառող շունը հարձակվել է մանկապարտեզ հաճախող երեխայի վրաԵրեւանում, այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում թափառող շունը հարձակվել է թիվ 126՝ «Ժպիտներ» անունը կրող մանկապարտեզ հաճախող տղա երեխայի վրա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, մանկապարտեզը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Բարեբախտաբար, վնասվել է երեխայի բաճկոնը, սակայն երեխային առաջինը օգնության է հասել մանկապարտեզի տնօրենը։

Տնօրենը հայտնել է. «Թափառող շները պատուհաս են դարձել ոչ միայն երեխաների, այլեւ մեր՝ աշխատողներիս համար։ Բարեբախտաբար, այսօր շան հարձակման պատճառով երեխայի բաճկոնն է վնասվել, սակայն երեխան մի քիչ վախեցել է։ Այս դեպքի մասին արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր