Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում    

01 դեկ 2022 16:35

Աշտարակում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը

Աշտարակում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջըShamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին և ստորին վերջույթների, դեմքի շրջանի շան կծած, պատռած-ջնջխած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեծահասակ կին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անդրեասյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 87-ամյա Սիլվարդ Ս-ն է։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում կնոջը, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ ժամը 11։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս փողոցում թափառող շները հարձակվել են Սիլվարդ Ս-ի վրա՝ պատճառելով նրան նշված մարմնական վնասվածքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շների հարձակումը տարեց կնոջ վրա կանխվել է Աշտարակ քաղաքում բնակվող մի երիտասարդ տղայի շնորհիվ, ում անունը Միքայել է, և մինչ շտապօգնության ժամանումը, Միքայելը նաև օգնություն է ցուցաբերել անօգնական կնոջը։

Աշտարակ քաղաքում վերջին տարիներին քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի ակտիվ գործունեության շնորհիվ դրական փոփոխություններ կան, դա անհերքելի փաստ է։ Աշտարակում լուծվել է աղբահանության խնդիրը, ավելացել են կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, արտաքին լուսավորությամբ չի զիջում մայրաքաղաքին, սակայն թափառող շների դեմ պայքարում, չգիտես ինչու, Աշտարակի քաղաքապետարանը «կաղում է»։

Այս դեպքը պետք է ազդակ լինի ոչ միայն Աշտարակի քաղաքապետին, այլ նաև Արագածոտնի մարզպետին, հակառակ դեպքում թափառող շները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար։  Իսկ Աշտարակ քաղաքում թափառող շների պակաս չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր