Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը          Փաշինյանի բերած «խաղաղությունը» Ալիևից և Էրդողանից կախվածությունն է       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 27-ին    

13 ապր 2019 10:59

«Հայերը Թրամփի վրա ազդելու գաղտնի զենք ունեն». կոնգրեսական Ջեքի Սփիեր

«Հայերը Թրամփի վրա ազդելու գաղտնի զենք ունեն». կոնգրեսական Ջեքի ՍփիերԱմերիկայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդմամբ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Սփիերն ամերիկահայերին կոչ է արել «Twitter»-ի միջոցով Քիմ Քարդաշյանին հորդորել, որպեսզի նա ստիպի Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Կարծում եմ, որ մենք սփյուռքում ունենք գաղտնի զենք, որը Թրամփին կդրդի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Սփիերը:
Հավելենք, որ անցյալ տարի Քարդաշյանը հանդիպում էր ունեցել նախագահ Թրամփի հետ և հաջողությամբ բանակցել՝ 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին բանտից ազատելու հարցում: Քարդաշյանը նշել էր, որ Սպիտակ տանն ունեցած իր փորձն է ոգեշնչել իրեն կայացնել այդ որոշումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր