Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 ապր 2019 11:43

Ազդեցիկ սեռական օրգան ունենալու ցանկությունը կարող է բավականին տխուր ավարտ ունենալ

Ազդեցիկ սեռական օրգան ունենալու ցանկությունը կարող է բավականին տխուր ավարտ ունենալԱռնանդամը պարզ միջոցներով մեծացնելու փորձերը ավարտվում են հաշմանդամությամբ: Պապուա Նոր Գվինեայի բժիշկները առնանդամը մեծացնելու միտումը համազգային համաճարակ են անվանել, որի զոհ են դարձել մեկ տարում հարյուրավոր տղամարդիկ:
The Sun-ը հաղորդում է, որ առնանդամը մեծացնելու փորձերի ժամանակ տղամարդիկ կոկոսի կաթի, բուսական յուղի եւ սիլիկոնի ներարկումներ են անում:
Դրա արդյունքում առնանդամի վրա բաց խոցեր են առաջանում, դժվարանում է միզարձակումնը, էրեկտիլ դիսֆունկցիա է զարգանում:

Խնդիրը հաճախ բարդանում է այն պատճառով, որ լրացուցիչ գումարներ աշխատելու ցանկությունից նման վտանգավոր ներարկումներ են անում բուժաշխատողները (հիմանկանում բուժքույրերը):
Մինչդեռ որոշ երկրներում օրգանիզմի վրա այդ ներարկումների բացասական ազդեցությունը անդառնալի է լինում:
Պաշտոնական տվյալներով՝ միայն երկու տարվա ընթացքում բժիշկներին օգնության համար դիմել  է 500 տղամարդ: Ընդ որում պացիենտների տարիքը տատանվում  է 16-ից մինչեւ 55 տարեկան: Բժիշկները նշում են, որ նրանցից շատերը լավ աշխատանք ունեն եւ բարեկեցիկ կյանքով ապրող մարդկանց տպավորություն են թողնում:
Փորձագետները նշում են, որ ավելի ազդեցիկ սեռական օրգան ունենալու ցանկությունը կարող է բավականին տխուր ավարտ ունենալ եւ ծանր վնասվածքների հանգեցնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր