Կայացել է Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը, Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ          «Turkish Airlines» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Ստամբուլ       Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին    

13 ապր 2019 14:59

Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով Հայաստանի հետ բանակցություններն անիմաստ են․Ադրբեջանի նախկին արտգործնախարար

Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով Հայաստանի հետ բանակցություններն անիմաստ են․Ադրբեջանի նախկին արտգործնախարարԱդրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, Minval.az-ի հետ զրույցում մեկնաբանելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանի հետ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններն անիմաստ են։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիրքորոշում է հայտնել, որի շրջանակնում անձամբ ես քննարկման որևէ թեմա չեմ տեսնում, բացի նրանց կողմից մշտապես հնչեցվող թեմաներից անվտանգության, հրադարարի ռեժիմի ամրապնդման և այլնի մասին։ Այդ բոլոր թեմաներն իրավիճակի սառեցման են հանգեցնում»,- ասել է Զուլֆուգարովը՝ հավելելով, թե հայկական կողմը կտրականապես հրաժարվում է քննարկել «օկուպացված տարածքների ազատման հարցը» և շարունակում է պնդել բանակցությունների ձևաչափի փոփոխման հարցում։
Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում նախարարների հանդիպման համար որևէ հեռանկար չի տեսնում։
Նախկին արտգործնախարարը բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշումը պարզաբանել է նրանով, որ ադրբեջական կողմը «պահանջում է ազատել օկուպացված տարածքները», մինչդեռ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նման մտադրություն չունի։
«Նրանց հնչեցրած այդ դիրքորոշումից հետո ցանկացած բանակցություն կորցնում է իմաստը»,- հայտարարել է Զուլֆուգարովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր