21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

15 ապր 2019 15:36

Շատ վառ, ամուր, առնական ժողովուրդ են թուրքերը. աղոթում եմ Աստծուն և Ալլահին, որպեսզի ոչինչ չխանգարի մեզ.Լուկաշենկո

Շատ վառ, ամուր, առնական ժողովուրդ են թուրքերը. աղոթում եմ Աստծուն և Ալլահին, որպեսզի ոչինչ չխանգարի մեզ.ԼուկաշենկոԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիա այցին ընդառաջ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն «եղբայր» է անվանում, ինքն էլ նրան՝ «ընկեր»:
«Ես Էրդողանին իմ ընկերն եմ անվանում: Թուրքիայի առաջնորդն ինձ դիմելիս ասում է «եղբայր»: Մենք, կարելի է ասել, մտերիմ, հարազատ մարդիկ ենք»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահն ասել է, որ ինքն ու Էրդողանը միշտ աջակցում են միմյանց բոլոր միջազգային հարթակներում՝ հավելելով, որ իրենք չունեն համագործակցության համար փակ թեմաներ:
«Ես աղոթում եմ Աստծուն և Ալլահին, որպեսզի ոչինչ չխանգարի մեզ այս լավ հարաբերությունները կառուցելու հարցում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ իր առաջին մասնագիտությամբ նա պատմաբան է և լավ գիտի Թուրքիայի դերը ժամանակակից աշխարհի ձևավորման հարցում:
«Ժամանակակից Թուրքիան ունի հզորագույն հիմնաքար հետագա զարգացման համար: Եվ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբով ահռելի է»,- ասել է նա՝ թուրք ժողովրդին «հնագույն, հերոսական և ուժեղ» անվանելով:
«Թուրքերը շատ բան են ժառանգել իրենց նախնիներից:Շատ վառ, ամուր, առնական ժողովուրդ է»,- ասել է Լուկաշենկոն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր