Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

16 ապր 2019 10:43

Էդ որ Նիկոլի կողքին կանգնում էին, չէի՞ն մտածում.«Իմ քայլի» պատգամավորները ծանոթ են մեջ գցում. «Իրատես»

Էդ որ Նիկոլի կողքին կանգնում էին, չէի՞ն մտածում.«Իմ քայլի» պատգամավորները ծանոթ են մեջ գցում. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Հեռուստատեսային ամենատարբեր հաղորդումների մասնակցելուց առաջ իշխանության որոշ ներկայացուցիչներ, պարզվում է, մարդ են մեջ գցում, որ հաղորդավարը կամ ընդդիմախոսը վատ դրության մեջ չդնի իրենց:


«Հաղորդման նկարահանումից առաջ ծանոթներիցս մեկը զանգահարեց ու խնդրեց, որ ընդդիմախոսին, որ «Իմ քայլի» պատգամավորներից է, հնարավորինս քիչ հարցեր տամ, «նեղը չգցեմ»: Մի լավ ծիծաղելուց հետո, իհարկե, մերժեցի ծանոթիս խնդրանքը:
Պարզվեց՝ այդ պատգամավորի փոխարեն մեկ ուրիշն էր եկել հաղորդման,- ասաց «Իրատեսի» զրուցակիցն ու ավելացրեց։ -Էդ որ Նիկոլի կողքին կանգնում էին, չէի՞ն մտածում, որ նման հարցեր էլ են լինելու, թե՞ մանդատը սրբել-տարել էր տրամաբանելու ու մտածելու ունակությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր