Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 ապր 2019 10:44

Դուրս կգանք փողոց, վարչա­պետն է մեզ մեր իրավունքները փո­ղոցում պաշտպանելու ձևը սովո­րեցրել.«Իրավունք»

Դուրս կգանք փողոց, վարչա­պետն է մեզ մեր իրավունքները փո­ղոցում պաշտպանելու ձևը սովո­րեցրել.«Իրավունք»««Իրավունքի» տեղե­կություններով՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վի­ճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (որով սահմանվում է, որ անմիջականորեն (խա­ղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով, վի­ճակախաղ կարող է կազմակերպ­վել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում), ամենևին էլ պատահական չէ: Ըստ շրջանառվող լուրերի՝ պարոն Սիմոնյանը իր այս նախագծով փոր­ձում է հետագայում ճանապարհ հարթել հեղափոխության օրերին քայլած որոշ գործարարների դաշտ մտցնելու համար:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը կյանքի կոչվելուց հետո հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այսօր աշխատում են տարբեր նմանատիպ կենտրոններում, կանգ­նելու են գործազրկու­թյան առաջ: 

Եվ ահա, ըստ աղբյուրի, նման վի­ճակախաղի կետերում աշխատող անձինք սպասում են կառավա­րության դիրքորոշմանը. «Եթե կա­ռավարությունը որոշի, որ պետք է Ալեն Սիմոնյանի նախագիծը հավա­նության արժանանա, ուրեմն նշա­նակում է, որ մենք կմնանք գործա­զուրկ: Այդ դեպքում մենք դուրս ենք գալու փողոց ու մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք: Հենց վարչա­պետն է մեզ մեր իրավունքները փո­ղոցում պաշտպանելու ձևը սովո­րեցրել»,- մեզ հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած քա­ղաքացին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր