Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

17 ապր 2019 11:06

Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ.Ես երբեք չեմ խաբի ժողովրդին

Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ.Ես երբեք չեմ խաբի ժողովրդին«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեություն ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած»։
Կարեն Դեմիրճյան
Այսօր քաղաքական և պետական գործիչ, 1974-88թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, 1999-ին՝ Անկախ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 87 տարեկան։
«Սիրուն աչքերի համար չեն սիրում քաղաքական գործչին: Չնայած զրկանքներ շատ է կրել, բայց չի կոտրվել ու միշտ համարել է, որ մարդ մինչև վերջ պետք է ծառայի հայրենիքին»,- Կարեն Դեմիրճյանի մասին ասել է նրա այրին` Ռիմա Դեմիրճյանը։
Կարեն Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954-ին Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: 1955-ին ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
     Նրա աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ: Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները: Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև` ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը:
«Ղեկավարի արժանիքը ոչ այնքան այն է, թե ինչ նպատակներ է նա դնում իր առջև, որքան այն, թե ինչքանով է ռեալ այդ նպատակների իրականացման աստիճանը։ Սա մի ձող է, որն ունի երկու ծայր։ Վեհ, ազնիվ, բայց անիրականալի նպատակն ավելի վտանգավոր է, քան որևէ այլ բան։ Չէ՞ որ մյուս ծայրով ձողը հարվածում է ղեկավարին։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է»,- ասել է Կ․ Դեմիրճյանը։
Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։
Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:
«Մարդ` առանց արատների»,- այսպես է նրան բնորոշել հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր