18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

18 ապր 2019 10:21

Դու ռուսներին հանել ես մեր դեմ.ոնց եփել է այդ ճաշը՝ թող տակից դուրս գա. «Հրապարակ»

Դու ռուսներին հանել ես մեր դեմ.ոնց եփել է այդ ճաշը՝ թող տակից դուրս գա. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի եւ Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարեւոր» հարցեր:
Ինչպես բնորոշեց «Իմ քայլի» մեր աղբյուրը` հավաքը դաստիարակչական նշանակություն է ունեցել՝ ինչպես պետք է իրենց պահեն պատգամավորները, ինչ խոսեն, ինչ չխոսեն, ում հետ խոսեն։
«Չնայած հնչած հորդորին, որ մենք ազատ ենք, կարող ենք մեր կարծիքը հայտնել, այնուհանդերձ, կոնկրետ մարդկանց, օրինակ` Վիկտոր Ենգիբարյանին, Նազենի Բաղդասարյանին, Սոֆյա Հովսեփյանին ասացին` պետք չէ ամեն ինչի մասին կարծիք հայտնել»:
Սակայն իրական հասցեատերը եղել է Նարինե Թուխիկյանը, ով վերջերս անզգուշություն էր ունեցել պահանջել` փակել Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքները։
Նրան ասվել է` պետք էր հասկանալ, թե այդ հայտարարությունն ինչ շղթայական ռեակցիա կարող է առաջացնել. «Դու ռուսներին հանել ես մեր դեմ»։
Ավելին` տեսակետ է հնչել, որ խնդրով անհանգստացած է եղել անձամբ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։

Հանձնարարվել է Թուխիկյանին` ոնց եփել է այդ ճաշը, այնպես էլ փորձի շտկել թույլ տված բացթողումը:
Ի դեպ, արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասել է` լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի:
3 ժամ տեւած հավաքի ընթացքում խոսվել է նաեւ հաջորդիվ կայանալիք ԱԺ նիստին ներկայացվելիք ՍԴ թեկնածուի մասին, ներկաներից մեկն ասել է` պետք չէ միանգամից մերժել, պետք է լսել, մերժման գործընթացը նուրբ իրականացնել:
Էդգար Առաքելյանն էլ գտել է, որ պետք չէ մերժել նաեւ ընդդիմության բոլոր առաջարկները, ինչ է թե ընդդիմությունն է դա առաջարկում, որովհետեւ երբեմն բավականին խելացի-հետաքրքիր առաջարկներ էլ են լինում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր