Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին          Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ       Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի    

18 ապր 2019 11:25

Արտակարգ դեպք Երեւանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա պայմանագրային զինծառայող

Արտակարգ դեպք Երեւանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա պայմանագրային զինծառայողSHAMSHYAN.com-ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը պայմանագրային զինծառայող է։
***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։ Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր