Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

18 ապր 2019 15:13

Գերմարդկային ճիգեր են պետք, որ ՔԿՀ-ում հայտնված մարդն այնտեղից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ

Գերմարդկային ճիգեր են պետք, որ ՔԿՀ-ում հայտնված մարդն այնտեղից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործԲոլոր պայմանները ստեղծված են, որ ՔԿՀ-ներում ժամանակ անցկացնելով` մարդիկ դառնան ավելի ու ավելի հանցավոր վարքագծի կրողներ, ամեն ինչ արված է դրա համար, ոչ մի շանս չի թողնված. այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գերմարդկային ճիգեր են պետք, որ ՔԿՀ-ում հայտնված մարդն այնտեղից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ, և սա շատ լուրջ խնդիր է: Սա կապված է ՔԿ ծառայությունում տիրող փիլիսոփայության հետ, սա շատ կարևոր խնդիր է, պետք է արդեն մտածենք արդյունքներ արձանագրելու մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հարցրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից, թե ՔԿՀ-ներում սննդի որակի փոփոխություն կա՞, թե ոչ:
Զեյնալյանը դրական պատասխան տվեց և ասաց, որ էական փոփոխություն է կրել սնունդը: «Դա նաև դրսևորվում է հանձնուքների քանակի շոշափելի նվազմամբ, նվազել են հանձնուքները, նաև դատապարտյալներից և իրավապաշտպաններից ազդակներ ենք ստանում, որ ՔԿՀ-ներում սննդի որակը էականորեն բարելավվել է»,- ասաց նախարարը:
«Դուք հիմա երաշխավորո՞ւմ եք, որ այնտեղ նորմալ ուտելի սնունդ է տրվում կալանավորված անձանց»,- հետաքրքրվեց նա:
Զեյնալյանն էլ նշեց, թե ինքը բազմիցս համտեսել է այդ սննդից, բազմիցս ստուգումներ էլ են անցկացվել, այս պահի դրությամբ դրա վերաբերյալ դիտողություններ չկան:
«Ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես մի օր կմտնեմ որևէ քրեակատարողական հիմնարկ և սնունդը կփորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, այնքան պատկերավոր նկարագրեցիք քրեակատարողական հիմնարկների սնունդը»,- ասաց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր