ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան          Ապրիլի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում    

18 ապր 2019 18:32

Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան

Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի ԴուրյանՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններ: Հիշյալ փաստերով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում պարզվել է, որ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները: Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո: Ուստի երեք դեպքում էլ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները: Այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ: Նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր