Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

19 ապր 2019 10:09

Մեծ աղմուկով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան անաղմուկ ազատ է արձակվել,վայելում է ազատոթյունը. «Ժամանակ»

Մեծ աղմուկով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան անաղմուկ ազատ է արձակվել,վայելում է ազատոթյունը. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով բերման ենթարկեց ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ, Սեւանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալ Սամսոն Առաքելյանին եւ տեսուչ Վաղարշակ Լալայանին։ Հարուցվեց քրեական գործ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքի առթիվ։
Ուշագրավ է, սակայն, որ մեծ աղմուկով ձերբակալված, ապա կալանավորված Սեւանի հարկայինի պետ Էլոյանը վերջերս բավական անաղմուկ ազատ է արձակվել եւ վայելում է իր հանգիստը։ Որոշ տեղեկություններով՝ նա ներկայումս Մոսկվայում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր