Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում, Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով          Տղամարդը այցելելով անչափահաuի բնակության վայր, uեքսուալ բնույթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել       Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում    

19 ապր 2019 18:05

Արցախում առանձնակի դաժանությամբ 18-ամյա տղան սպանել է 10 տարեկան եղբորը

Արցախում առանձնակի դաժանությամբ 18-ամյա տղան սպանել է 10 տարեկան եղբորըՕրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը։ Ըստ տեղանքում շրջանառվող խոսակցությունների՝ նա եղբորը տարել է անտառ, հենց այնտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարել։ Մինչ այդ նրա մոտ հոգեկան շեղումներ չեն նկատել։ 

Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է․ «Սույն թվական ապրիլի 13-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ.ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության վերաբերյալ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ս.թ ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ.ծնված Ս.Գ-ն։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր