Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

19 ապր 2019 18:26

Քոչարյանն ո՞վ է, որ ես մեկնաբանեմ.Եթե ես որոշողը լինեի...

Քոչարյանն ո՞վ է, որ ես մեկնաբանեմ.Եթե ես որոշողը լինեի...Եթե ես որոշողը  լինեի, այդպիսի բան չէի անի, նման որոշում չի կայացնի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Քաղաքաղցու օրը տոնելու համար 124 միլիոն դրամ հատկացնելու մասին և հավելելով, որ ընդդիմությունը նախկինում իշխանություններին միշտ մեղադրել է նման ծախսերի համար:


Մարուքյանի խոսքերով, եթե իշխանության ընտրողները այդ որոշոման հետ խնդիր չեն տեսնում, նորմալ է, քանի որ այդ փողը հենց քաղաքացիների փողն է և հենց այդ քաղաքացիներն են ընտրել այսօրվա իշխանություններին:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում պոպուլիստ վարչապետի կողմից, Մարուքյանն ասաց, որ չի կարդացել նամակը. «Քոչարյանն ո՞վ է, որ ես մեկնաբանեմ: Մարդ է, ով քրեական հետապնդման տակ է, ՀՀ երկրորդ նախագահն է: Այլ բան չկա, որ ես պետք է անպայման մեկնաբանեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր