Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

20 ապր 2019 14:17

Թուրքիայի նկատմամբ պետք է կոշտ քաղաքականություն վարել.փափուկ քաղաքականությունը միշտ վատ արդյունք է ունեցել

Թուրքիայի նկատմամբ պետք է կոշտ քաղաքականություն վարել.փափուկ քաղաքականությունը միշտ վատ արդյունք է ունեցել104  տարվա մեջ ոչինչ չի փոխվել Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում,  դեռ հակառակը՝ հիմա ավելի են իրենց դիրքերը բարձրացրել ժխտողականության քաղաքականությունում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
«Անգամ այն ուսանողները, որոնք Թուրքիայից արտասահման են գնում, իրենք մի հարցաթերթիկ են ստանում, թե ինչ հարցեր կարող են ստանալ դրսում և ինչպես պետք է պատասխանեն դրանց: Այս հարցերը պետության ուշադրության կենտրոնում են»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ երբեմն թվացյալ  դրական տարրեր են նկատվում Թուրքիայի կողմից, բայց դրա արդյունքում դրական արդյունքների սպասել պետք չէ:  «Էրդողանի քաղաքականություն  այդպես է: Այսօր սպիտակ ասածին կարող է վաղը սև ասել՝ կախված քաղաքական իրավիճակից»,- ասաց նա:
Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի կողմից ժխտման քաղաքականությունը տարածվում է նաև այլ երկրների վրա. նրանք անմիջապես հակազդում են այն գործընթացներին, որոնք լինում են այլ երկրներում՝ կապված ցեղասպանության ճանաչման հետ: «Իրենք ոչ մի բան բաց չեն թողնում, միանգամից կոշտ հակազդեցություն են տալիս»,- մատնանշեց նա:
Անդրադառնալով միջազգային ճանաչմանը՝ Լոքմագյոզյանը խոսեց Ֆրանսիայի մասին և հիշեցրեց, որ նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր օրացույցում ներառել օրը և իր խոստմանը հավատարիմ մնաց:
«Ֆրանսիան ցանկանում էր նաև քրեականացնել գործընթացը, սակայն չստացվեց: Հիմա Իտալիայում այդպիսի օրենք է դուրս գալիս, որ ցեղասպանություն ժխտողները պետք է քրեական դատարանի առջև կանգնեն»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ ազդեցություն է ունենում տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը, երբ Թուրքիան պարբերաբար նշում է, որ դրանք իրավական ուժ չունեն, Տիրան Լոքմագյոզյանն արձագանքեց, որ Թուրքայի համար ցանկացած նման քայլ հայտարարվում է անօրինական, բայց դա պարզապես նրա ռեակցիան է:
«Ամբողջ աշխարհում Ցեղասպանությունը ճանաչվում է, և դա Թուրքիային ավելի դժվար կացության մեջ է դնում:  Նախկինում ասում էր, որ տեսեք՝ աշխարհում ոչ մի պետություն չի ընդունել ցեղասպանությունը: Այսօր արդեն Թուրքիան չի կարող ասել, որ Հայոց ցեղասպանությունը աշխարհում չճանաչված մի բան է: Այսօր Թուրքիան գնալով մենակ է մնում: Դրա համար այսօր ասում է, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքական խնդիր չէ, պատմաբանների խնդիր է»,- նկատեց նա:
Ըստ Լոքմագյոզյանի՝ Թուրքիան, այսօրվա քաղաքականությամբ, չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մենք պետք է աշխատենք, որ Թուրքիան ընդունի: Թուրքիան պետք է լավ ճանաչել, թուրքական հոգեբանությունը պետք է շատ լավ իմանալ, Թուրքիայի նկատմամբ փափուկ քաղաքականությունը միշտ վատ արդյունք  է ունեցել: Թուրքիայի նկատմամբ պետք է կոշտ  քաղաքականություն վարել»,- ասաց նա:
Մեկ այլ դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ այսօրվա ՀՀ իշխանությունները միջազգային ամբիոններից չեն խոսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, Տիրան Լոքմագյոզյանն արձագանքեց. «Այո, ճիշտ եք, այսօրվա Կառավարություն էլ բարձիթողի է արել հարցը: Տեսնում եմ նույն խնդիրը, որ պարտվողական դիրքից ենք խոսում Թուրքիայի հետ կամ էլ խաղաղությունից ենք խոսում: Ի՞նչ է՝ մենք պատերազմի մեջ ենք Թուրքիայի հետ, որ խաղաղություն ենք ուզում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր