Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

22 ապր 2019 10:45

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․ ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկող ուղեցույց

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․ ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկող ուղեցույցՄարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։
Ուղեցույցը կազմվել է հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները:


Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝
•             Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,
•             Արդյոք գազամատակարարող ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,
•             Որտե՞ղ է տեղադրվում էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը,
•             Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,
•             Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,
•             Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,
•             Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,
•             Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,
•             Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։
 Ուղեցույցինկարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր