Ըստ ադրբեջանական աղբյուրների` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ևս առևանգվել և տեղափոխվել է Բաքու          Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը առևանգվել և Բաքու են տեղափոխվել       Հեռացրեք նրանց, ովքեր ասում են ամեն ինչ վերջացավ, թուրքը երբեք չի հուսալքվել, չի ասել՝ վերջ, Ղարաբաղը կորցրեցինք, նպատակ են դրել, և այսօրվա դրությամբ՝ փաստացի հասել են    

23 ապր 2019 11:48

Հայաստանում МиГ-29 կործանիչներին կփոխարինեն 4++ սերնդի Су-30СМ կործանիչները

 Հայաստանում МиГ-29 կործանիչներին կփոխարինեն 4++ սերնդի Су-30СМ կործանիչներըԷրեբունիում այժմ գտնվող МиГ-29 կործանիչներին փոխարինելու են 4++ սերնդի Су-30СМ կործանիչները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ընդհանուր առմամբ Հայաստան է ուղարկվելու 18 միավոր Су-30СМ կործանիչ:
Հայաստանում տեղակայված ավիաբազայի զինատեսակների թարմացումը սկսվելու է արդեն հաջորդ տարվանից: Կործանիչները Հայաստան կհասնեն երկու փուլով՝ 2020-21 թվականներին: Նախատեսվում է Су-30СМ-երով փոխարինել բոլոր 18 МиГ-29 կործանիչները, որոնցով այժմ օդ են բարձրանում զինծառայողները:
Օդանավերի մասով փոփոխությունը կատարվելու է երկու փուլով, որպեսզի ավիաբազայի աշխատանքները չտուժեն, քանի որ օդաչուները պետք է վերապատրաստում անցնեն Լիպեցկի ավիակենտրոնում, ապա իրենց ծառայությունը շարունակեն Երևանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր