Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

19 փետ 2026 10:46

ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»

ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»ՌԴ-ն շուրջ 20 տարում ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել «Հայկական երկաթուղիներում»․ ՌԴ-ին փոխարինելու Հայաստանի ցանկությունը դիվանագիտական լեզվով ասած՝ «անմշակ է»․ ️ ️ Հայաստանի կարիքների համար անհրաժեշտ բոլոր բեռները տեղափոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից։ Հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Շոյգուն կասկածում է, թե այլ երկրներից որևէ ընկերություն կարող է Հայաստանում փոխարինել ռուսական ՀԿԵ-ին։

Նա հայտարարել է՝ Ռուսաստանը պատասխանատու կերպով կատարում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն պայմանագրի դրույթները։

️Շոյգուի խոսքով՝ ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ակնկալում է, որ Հայաստանը որոշում կկայացնի երկրի երկաթուղիների վերաբերյալ՝ ելնելով բացառապես Հայաստանի քաղաքացիների շահերից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր