Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

23 ապր 2019 13:25

Նորածին երեխային, որի պոչուկին հենց իր չափով ուռուցք կար՝ հաջողվեց փրկել

Նորածին երեխային, որի պոչուկին հենց իր չափով ուռուցք կար՝ հաջողվեց փրկելԱնգլիական Լի քաղաքում (Մեծ Մանչեսթր կոմսություն) բժիշկներին հաջողվել է փրկել նորածին երեխային, որի պոչուկին հսկայական ուռուցք կար՝ հենց երեխայի չափով։
Ինչպես տեղեկացնում է Metro պարբերականը, 2018 թվականի հունիսին 27-ամյա Մարիա Մորիսը գնաց ուլտրաձայնաիին հետազոտության՝ իմանալու ապագա երեխայի սեռը։ Այդ ժամանակ մասնագետները նկատեցին, որ պոչուկի մասում թուրինջի չափի ուռուցք կա։ Կանխատեսումները մխիթարական չէին. ուռուցքը ազդում էր արյան շրջանառության վրա եւ դժվարացնում սրտի աշխատանքը։
«Ուռուցքը Հարիի չափով էր։ Երբ տեսա դա էկրանին, աչքերիս չհավատացի»,- հիշում է կինը։

Մասնագետներն ասացին, որ երեխայի ապրելու հնարավորությունները նվազագույն են։ Նրանք առաջարկեցին ընդհատել հղիությունը, բայց Մարիան եւ նրա ամուսինը՝ Ջեքը, որոշեցին, որ երեխան պետք է ծնվի։
Նրանք դիմեցին Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց, որտեղ բժիշկները, ուսումնասիրելով պտուղը, որոշեցին, որ նա տերատոմա ունի՝ հազվադեպ ուռուցք, որտեղ կարող են լինել մազեր, մկանային եւ ոսկրային հյուսվածք։ Հնարավոր պատճառներից մեկը թերզարգացած սիամական երկվորյակ-պարազիտն է։
Մարիային ուղարկեցին ՄՌՏ-ի։ Այդ պահին գոյացությունը կրկնակի մեծացել էր։ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին, ծնվելուց երկու ամիս առաջ, պացիենտին կեսարյան հատում արեցին։ Փոքրիկ պացիենտին, որին կնքեցին Հարի անունով, անմիջապես վիրահատեցին՝ ուռուցքը հեռացնելու համար։ Ուռուցքն ուղարկեցին լաբորատորիա եւ մանրակրկիտ ուսումնասիրեցին. այն բարորակ էր։
Հիմա, կես տարի անց, փոքրիկ Հարին լիովին վերականգնվել է, եւ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր