Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

25 ապր 2019 18:18

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ

 ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Լիլիթ Մինասյանը փորձել է զենքով մուտք գործել ԱԺ, ինչը կանխվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։
«Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանը նախ ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետո  փորձեց պարզել մեր տեղեկատվության աղբյուրը, ապա առաջարկեց դիմել գրավոր հարցմամբ։ Լրագրողի այն պնդումից հետո, որ ինքը բանավոր հարցմամբ է ուզում ճշտել տեղեկատվությունը՝ Զորյանը կրկնեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ Ապա ինքը զանգահարեց եւ հերքեց՝ ասելով, թե ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։
ԱԺ մեր ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքն արձանագրվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին։ Ինքը՝ Լ.Մինասյանն իր այդ քայլը բացատրել է  նրանով, թե փորձել է ստուգել պետական պահպանության ծառայության աշխատակիցների զգոնությունը։ Փաստորեն՝ ստուգել է ու բռնվել։ Իսկ թե որտեղից նրան այդ զենքը եւ արդյոք դա դարձել է քննության առարկա՝ փորձեցինք պարզել ԱԺ-ում ծառայությունն իրականացնող ՊՊԾ աշխատակցից, ով եւս նախ փորձեց պարզել տեղեկատվության աղբյուրը, ապա ասաց, թե նման բան չի եղել եւ անջատեց հեռախոսը։
Ի դեպ, նշված տարածքը տեսաձայնագրառվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր