Քրեակատարողական հիմնարկների մասնաշենքերում և խցերում մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերվել
![Քրեակատարողական հիմնարկների մասնաշենքերում և խցերում մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերվել](https://hayacq.com/uploads/posts/2019-04/1556363245_972925.jpg)
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություններ իրականացվեցին նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում, հարակից տարածքներում, զբոսահրապարակում և կոմունալ-կենցաղային տարածքներում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվեցին ինքնաշեն էլեկտրատաքացուցիչ, 1 խոհանոցային դանակ և խոհանոցային դանակի շեղբ, 4 պատառաքաղ, մետաղյա ձող, 1 փոքր մկրատ, 2 բջջային հեռախոս, 3 հատ մարտկոց, ձևափոխված 1 Smart ժամացույց:
Ապրիլի 26-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, նախատեսված խուզարկություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որի խցերից մեկում՝ պահարանի տակ նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով: