Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

29 ապր 2019 14:05

Ընդհանուր բան կա Զելենսկիի և Փաշինյանի միջև. Փաշինյանը, ի տարբերություն Զելենսկիի, գոնե որոշակի քաղաքական փորձառություն ունի

Ընդհանուր բան կա Զելենսկիի և Փաշինյանի միջև. Փաշինյանը, ի տարբերություն Զելենսկիի, գոնե որոշակի քաղաքական փորձառություն ունիՆորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը ռուսական պետական «Վեստի FM» ռադիոկայանի եթերում նշել է, որ «Հայաստանում և Ուկրաինայում կատարված տարօրինակ իշխանափոխությունները շատ ընդհանրություններ ունեն»:

Քաղաքագետը նկատել է, որ երկու երկրում էլ ընտրողներն առաջորդվել են գործող իշխանություններին (ՀՀ-ում Սերժ Սարգսյանի, իսկ Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի) դեմ քայլ անելու համար:

«Ընտրողների համար շարժառիթ էր «ի հեճուկս նրանց» մտածելակերպը»,-վստահորեն ասել է Մարտինովը:

«Մեթոդները մի քիչ տարբեր են, սակայն շարժառիթները շատ ընդհանրություններ ունեն: Ի հեճուկս բոլորին հոգնեցրած Պորոշենկոյի՝ ընտրեցին ՈւՀԱ-ի (КВН) արտիստին, սերիալի հերոսին, իսկ Հայաստանում, ի հեճուկս բոլորին հոգնեցրած Սերժ Սարգսյանի, ընտրեցին լրագրողին: Սակայն Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Զելենսկիի, գոնե որոշակի քաղաքական փորձառություն ուներ, պատգամավոր էր եղել և անգամ հասցրել էր մի որոշ ժամանակով բանտ նստել»,-ասել է Մարտինովը:

Վերջինն ընդգծել է, որ ինչ էլ որ Հայաստանում փոխվի, ռուսական կողմի համար Հայաստանում ոչինչ չի փոխվել:

«Բարեկամական հայկական պետության անվտանգությունն ապահովում է ռուսական ռազմաբազան, իսկ հայ-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահները: Մեզ համար ոչինչ չի փոխվել և նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք այցը Երևանը միանգամայն տրամաբանական քայլ է»,-շարունակել է քաղաքագետը:


Միևնույն ժամանակ նա նկատել է, որ վարչապետ Փաշինյանը, բախվելով իրական խնդիրներին,  մեկ տարվա ընթացքում հասցրել է սանձահարել իր հեղափոխական ոգին:

Մարտինովի կարծիքով՝ այժմ Հայաստանը պետք է ավելի  սերտ և խոր երկխոսություն, փոխգործակցություն սկսի Ռուսաստանի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր