Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

29 ապր 2019 12:17

Առավոտյան երկարատև հիվանդությունից հետո կենդանաբանական այգում սատկել է քաղցկեղով հիվանդ Բինգոն

Առավոտյան երկարատև հիվանդությունից հետո կենդանաբանական այգում սատկել է քաղցկեղով հիվանդ Բինգոն Երևանի կենդանաբանական այգում ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:
Ինչպես  տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից, Բինգոն այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ.-ից: Այնտեղ հատկապես սիրում էր զբոսնել արևային օրերին: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր այգուն դեռևս 10 տարի առաջ՝ ամպուտացված պոչով:
Կենդանաբանական այգու կողմից Երևան հրավիրված Մոսկվայի և Լոնդոնի կենդանաբանական այգիների և տեղացի կենդանաբույժների համատեղ ջանքերին, կիրառված բուժմանն ու անցկացված միջոցառումներին՝ կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար, որը սակայն չկիրառվեց:
Բինգոյի մոտ վերջերս քաղցկեղ էր ախտորոշվել: Կենդանաբույժները ներդրել են բոլոր հնարավոր ռեսուրսները՝ վագրի կյանքը հնարավորինս երկարացնելու համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր