Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

29 ապր 2019 16:41

Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ

Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբԱյսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Մինչև գյուղ հասնելու ճանապարհի ուղղությամբ են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Իջևանի կողմից մինչև գյուղ հասնող՝  Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա են կրակել: Կրակահերթը կարճ է եղել»,- նշեց Նարեկ Սահակյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վնասներ չեն եղել: Այս պահին իրավիճակը հանգիստ է:
Համայնքապետը նաև հայտնեց, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր