«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է          Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

29 ապր 2019 17:40

Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերը 4-րդ օրն է, ինչ անընդմեջ գրոհում են Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանը

Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերը 4-րդ օրն է, ինչ անընդմեջ գրոհում են Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանըՌուսաստանի օդա-տիեզերական ուժերը (ВКС) չորրորդ օրն է, ինչ անընդմեջ գրոհում են Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանը: Այդ մասին հաղորդում է Al Masdar News- ը, հղումով տեղական ռազմական աղբյուրին:
Նշվում է, որ ռուսական ինքնաթիռները ավիահարված են հասցրել Իդլիբ նահանգի հարավային մասում տեղակայված ջիհադիստների կողմից պահվող Թրամլա քաղաքին, ինչպես նաև Համա և Իդլիբ նահանգներում «Հայաթ Թահրիր-աՇ-Շամ» (ՀԹՇ) ահաբեկչական խմբին պատկանող մի շարք օբյեկտների վրա:
Աղբյուրի համաձայն, Ռուսական Ավիացիոն ՈՒժերի օդային հարվածները հասցվել են մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ  ահաբեկիչները գրոհել են Համայի հյուսիս-արևմտյան մասում  Սիրիայի արաբական բանակի վրա: Հարձակման արդյունքում զոհվել է ավելի քան 10 զինծառայող, ևս մի քանիսը վիրավորվել են:
Ապրիլ ամսվա ընթացքում ռուսական Ավիացիոն ուժերը ավելի շատ օդային հարվածներ են իրականցրել, քան այս տարվա նախորդ ամիսներին, գրում է թերթը: Դա պայմանավորված է նրանով, որ ՀԹՇ-ի զինյալների ակտիվությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում աճել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր