Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5, աստիճնաով, եղանակն առաջիկա օրերին          Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, բայց Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից       Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերшզմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը իրանական նորամուծություն է    

03 մայիս 2019 13:18

Վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ նպաստառուներից այլեւս չեն պահանջվի

Վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ նպաստառուներից այլեւս չեն պահանջվիԸնտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու եւ ընտանեկան, սոցիալական նպաստներից, հրատապ կամ մարդասիրական օգնություններից օգտվելու համար դիմող ընտանիքը այսուհետ չի ներկայացնելու բանկային ավանդների եւ ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները:
Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, ըստ որի՝ լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն» եւ 2018 թվականի փետրվարի 1-ի N 72-Ն որոշումներում:


Ընդունված որոշմամբ՝ այդ համակարգում հաշվառված ընտանիքների շուրջ 220.000 չափահաս անդամներ կազատվեն առեւտրային բանկեր հաճախելու եւ վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ բերելու պարտավորությունից, ինչպես նաեւ՝ այն չբերելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու իրավունքից: Միաժամանակ կվերանան նաեւ այդ նպատակով առեւտրային բանկերում առաջացած հերթերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր