Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

04 մայիս 2019 16:20

Ռուսական համակարգերը վախ են ներշնչում.ինչու է ԱՄՆ-ն վախենում Թուրքիայում ռուսական C-400-ների տեղակայումից

Ռուսական համակարգերը վախ են ներշնչում.ինչու է ԱՄՆ-ն վախենում Թուրքիայում ռուսական C-400-ների տեղակայումիցTürkiye պարբերականն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության պատճառ դարձած C-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնմանը՝ բացատրելով՝ ինչու է ԱՄՆ-ն վախենում Թուրքիայում դրանց տեղակայումից:

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ռուսական համակարգերը ստանալուց հետո Անկարան կսկսի ավելի ակտիվ և ինքնուրույն քաղաքականություն վարել Մերձավոր Արևելքում:

Türkiye-ն գրում է, որ երբ Թուրքիան Սիրիայի տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման ներկայացուցիչների դեմ գործողություն սկսի, քրդերին աջակցող ամերիկյան բանակը, հաշվի առնելով C-400-ի առկայության փաստը, չի կարողանա օդից օգնել քրդերին:

Նշվում է, որ ռուսական համակարգերը վախ են ներշնչում նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի մոտ դաշնակից Իսրայելին, որը երկարաժամկետ ծրագրեր ունի Միջերկրական ծովում բնական պաշարներով հարուստ թուրքական մայրցամաքային շելֆի նկատմամբ: Այդ հանքավայրերից օգուտ ստանալու հույսեր ունի նաև ԱՄՆ-ն, սակայն C-400-ի առկայության փաստը կխանգարի նրանց ծրագրերին:

Ըստ պարբերականի՝ սեփական շահերի պաշտպանության համար Թուրքիան պետք է հրաժարվի ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի աջակցությունից:

«Ռուսաստանից C-400-ի գնման շնորհիվ Թուրքիան կապահովի Միջերկրական ծովում իր մայրցամաքային շելֆի անվտանգությունը, ռազմավարական առավելություններ կստանա Մերձավոր Արևելքում էներգետիկ աշխարհաքաղաքականությունում, տարածաշրջանում կվերացնի ահաբեկչական խմբերի ներկայությունը, ինչն էլ խիստ կնյարդայնացնի իր ազդեցությունը կորցնելուց վախեցող Միացյալ Նահանգներին»,-եզրափակել է աղբյուրը:


   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր