Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

06 մայիս 2019 17:35

Հավի միսը պատրաստելուց առաջ չլվանալ

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) հորդորում է պատրաստելուց առաջ չլվանալ հավի միսը մանրէների տարածման վտանգի պատճառով։ Մասնագետները նշում են, որ հում միսը լվանալը բարձրացնում է սպասքի եւ այլ մթերքների վրա մանրէների տարածման վտանգը։
Նշվում է, որ հում հավի միսը կարող է վարակված լինել Campylobacter, Salmonella եւ Clostridium perfringens մանրէներով։ Այսպիսով, կիսաեփ եւ կիսատապակած հավի մսի օգտագործումը կարող է առաջացնել սննդային թունավորում։
Հավի միսը սառնարանում դնելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս միսը տեղավորել մեկանգամյա օգտագործման փաթեթի մեջ։ Հավի միսը կտրատելիս անհրաժեշտ է օգտագործել առանձին տախտակ եւ հավի մսի հետ գործ ունենալուց հետո ձեռքերը լվալ օճառով։ Բացի այդ, հարկ է խուսափել հում հավի միսը լվալուց, ինչը թույլ կտա խուսափել այն բանից, որ մսի վրայից ջուրը չցայտի այլ մակերեսների եւ մթերքների վրա։

Սննդային թունավորման ժամանակ (ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, լուծ, սրտխառնոց եւ այլն) CDC-ի փորձագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի։ Դա առաջին հերթին վերաբերում է մինչեւ 5 տարեկան երեխաներին, 65-ից բարձր տարիքի մարդկանց, թույլ իմունիտետ ունեցողներին եւ հղի կանանց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր