Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

06 մայիս 2019 17:42

Դա Վինչին չի կարողացել ավարտել «Մոնա Լիզան» ձեռքի վնասվածքի պառճառով. գիտնականներ

Լեոնարդո դա Վինչին (1452-1519) չի կարողացել ավարտել «Մոնա Լիզան» ձեռքի լուրջ վնասվածքի պատճառով. նա ըստ երեւույթին ուշաթափության պատճառով ընկել է եւ վնասել ձեռքը տարեց հասակում։ Այսպիսի պնդմամբ են հանդես եկել իտալացի երկու բժիշկներ այն նկարներն ուսումնասիրելուց հետո, որոնցում նկարիչը պատկերված է աջ ձեռքի «ճանկանման դաստակով» (claw hand), տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Daily Telegraph թերթին։
Ավելի վաղ հետազոտողների մեծ մասը կարծում էր, որ վնասվածքը կարող էր լինել կաթվածի հետեւանք։ Բայց փորձագետները՝ պլաստիկ վիրաբույժ Դավիդե Լաձերին եւ նեյրոլոգ Կառլո Ռոսին, կարծում են, որ այդ վարկածը չի համապատասխանում աջ ձեռքի դաստակի նկարին։  Բութ, մատը, ցուցամատը եւ միջնամատը ձգված են, իսկ մատնեմատը եւ ճկույթը՝ ծալված։ Կաթվածի դեպքում, նրանց կարծիքով, ավելի շուտ բոլոր մատները բռունցքված կլինեին։ Փորձագետները նաեւ մատնանշում են, որ չկա որեւէ վկայություն այն բանի, որ նկարիչն ունեցել է դեմքի շեղում կամ նյարդաբանական խանգարումներ, ինչը հաճախ է պատահում գլխուղեղի կաթվածի ժամանակ։


Ավելին, նրանց կարծիքով, դաստակի եւ մատների դիրքը կարող էր լինել «արմունկոսկրի կաթվածի» հետեւանք, որը հաճախ ստանում են տարեց մարդիկ ուշաթափվելուց կամ գլխապտույտից հետո։ «Դա կարող է բացատրել, թե ինչու մի շարք նկարներ, որոնք նրա ստեղծագործության ուշ շրջանում են արվել, այդ թվում եւ «Մոնա Լիզան», չեն ավարտվել»,- ասում է Լաձերին։
Ավելի վաղ իտալացի փորձագետները, ուսումնասիրելով նրա 21 տարեկանում արած բնանկարը, գտել են ապացույցներ այն բանի, որ նկարիչը լավ է տիրապետել երկու ձեռքին էլ։ Ձախով նա նկարել է ու գրել նամակներ, բայց ներկեր կտավի վրա նախընտրել է անել աջ ձեռքով։
Լաձերիի եւ Ռոսիի հետազոտության արդյունքները ներկայացված են Թագավորական բժշկական ընկերության ամսագրում (The Journal of the Royal Society of Medicine)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր