Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

08 մայիս 2019 12:08

Ասում են, որ ես դա արել եմ իմ որդու համար. Այսինքն, վարչապետի որդու շնորհի՞վ բոլոր զինվորների հարցերը լուծվեցին

Զինվորների նախասիրություների ուսումնասիրություների արդյունքում՝ էական փոփոխոություների է ենթարկվել զորամասերի և մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, սոխ, կարտոֆիլ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ: Առաջիկայում կտրվի մեղր, խոզի ճարպ, սխտոր, սև պղպեղ, կարմիր պղպեղ, պահածոյացված կարտոֆիլ, մակարոն և այլն: Այսօր՝ մայիսի 8-ին, մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարրապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապեը նշեց, որ այսօր ժամկետային զինծառայողներն ապահովված են բարձրորակ շապիկներով և վարտիքներով, իսկ առաջիկայում փոփոխության կենթարկվի զինվորակաների հագուստի և կոշիկի որակը: ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ:
«Իմիջիայլոց, հեռախոսների հետ կապված գրում էին, որ իմ որդին բանակում է, դրա համար են զինվորներին հեռախոս տվել: Այսինքն, վարչապետի որդին այն միակ զինվորն էր, որ հեռախոսով զանգելու խնդիր պետք է ունենար և դրա համար բոլոր զինվորների հարցերը լուծվեցին» ,-հավելեց վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանը սկսել է Su-30 sm կործանիչների ձեռք բերման գործընթաց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր