Վարչապետը զայրացել էր.Ով են դրանք ընդհանրապես, վզները հաստացրել են բանակի հաշվին․ դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարց լուծեք

«Իսկ մենք հստակ ձևակերպե՞լ ենք, թե ինչ ենք ուզում: Եկեք հստակ ձևակերպենք և վարչապետին ասենք, որ սա է խնդիրը: Գնում ենք բանակցությունների, ասում են, որ ծախող ենք: Ծախողը դուք եք: Ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրելու: Երկիրը թալանողները գրում են, որ հաստատ ծախում ենք: Ո՞վ է դրանց այդ իրավունքը տվել, ո՞վ են դրանք ընդհանրապես, այդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացնողները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները: Նրանք բարոյական իրավունք չունեն որոշելու Ղարաբաղի հարցը, ինչ մեդալ էլ կախած լինեն: Ասում են՝ բա մենք, ձեր տեղը նախաքննություն ու դատարանները կորոշեն»,-հավելեց վարչապետը:
Մյուս հարցին էլ պատասխանեց.«Ասում են՝ ո՞նց, ժողովուրդը պետք ա որոշի՞ ԼՂ հարցը, ո՞նց: Էն ժամանակ էլ ասում էին՝ ժողովուրդը պետք ա որոշի՞՝ վարչապետ ով լինի... Տեսա՞ք՝ ինչ եղավ: Բա ո՞վ պետք ա որոշի՝ դո՞ւք, մի քանի կոռուպցիոներով, մի քանի բանակ թալանածներո՞վ: Ձեր տները Իտալիաներում, Բադեն-Բադեններում, բան ու դուք որոշե՞ք, դուք ո՞վ եք, որ ԼՂ հարց որոշեք, բա իհարկե պետք ա ժողովուրդը որոշի, այնպես որ՝ համակերպվեք... Մարդիկ, որ երկիրը թալանել են, գրում են՝ գնաց բանակցությունների, հաստատ ծախում ա: Ո՞վ ա դրանց էդ իրավունքը տվել, ո՞վ են սերմացու գողացող էդ մկները, բանակ թալանածները, փեսեքին ու տղեքին միլիոնատեր դարձրածները: Նրանք պետք է որոշե՞ն... ինչ մեդալ ուզում ա կախած լինեն, նրանք իրավունք չունեն որոշելու»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նշեց, որ եթե բանակցությունների արդյունքում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ունենա այնպիսի լուծում, որ համարի ժողովրդին ներկայացնելու արժանի, կներկայանցի: