17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

09 մայիս 2019 12:29

Շատ շուտով ՍՈՒ–երը կբերվեն Հայաստան. Հայաստանը զինվում է շատ խիստ

Ռուսաստանի Դաշնությունից սպառազինություն ձեռք բերելու գործընթացն առողջ վիճակում է։ Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Շատ շուտով ՍՈւ–երը կբերվեն Հայաստան։ Մենք զենք ձեռք բերելու առումով ոչ թե Ադրբեջանի հետ բալանսի հասնելու ենք ձգտում, այլ առավելության։ Մյուս կողմից, սակայն, չեմ կարող ասել` ՌԴ–ից Ադրբեջանը զենք ձեռք բերում է, թե ոչ»,–ասաց նախարարը` պնդելով, որ Հայաստանը զինվում է շատ խիստ։
Տոնոյանն այսօր անդրադարձավ նաև առաջնագծում տիրող իրավիճակին։
«Առաջնագծում իրավիճակն աշխուժանում է, քանի որ ձմռան փուլից գարնանային փուլին անցնելու ժամանակ ինժեներական աշխատանքներ են սկսում կատարել»,– ասաց նա։
Նախարարը մեկնաբանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ժողովուրդներին պետք է խաղաղության նախապատրաստել։
«Մեր նախարարության անունը պաշտպանության նախարարություն է, և մենք պետք է շարունակենք պաշտպանել մեր սահմանը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ ստեղծենք»,– ասաց նա։

Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Մոսկվան կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակմանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Տոնոյանի խոսքով` այս պահին հանձնարարություններ չեն եղել, բայց աշխատանքները տարվում են, որպեսզի հասկանան` ում են ումով փոխարինելու։
Հիշեցնենք, որ այժմ Ադրբեջանում է ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտված։ Բաքվում նրան մեղադրում են դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Սակայն ՀՀ ՊՆ–ն բազմիցս հայտարարել է, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը հոգեկան խնդիրներ ունի։
Իսկ Հայաստանում է գտնվում Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը, որը ապօրինի հատել է պետական սահմանը մարտի 15-ի գիշերը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր