Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

09 մայիս 2019 15:50

Տեսանյութ.Ես կասկած չունեմ, որ այս գործը պետք է կարճվի. Ես վարչապետին չեմ դիմել. նա չի կարող այդ հարցը որոշել

Ընդատության հարցը որոշում է դատախազությունը. Վարչապետը չի կարող այդ հարցը որոշել: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարուցված քրեական գործին եւ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն խնդրել է, որ գործը ԱԱԾ-ից փոխանցվի ՀՔԾ, սակայն ինքը դեմ է եղել:

«Ես որեւիցե հարցով չեմ դիմել վարչապետին, որ փոխեն նախաքննական մարմինը, որովհետեւ ես օրենքն ու Սահմանադրությունը լավ գիտեմ: Մենք դիմել ենք գլխավոր դատախազությանը, որ գործը փոխանցի ՀՔԾ: Դատախազությունը մերժել է մեր դիմումը, որը պետք է բողոքարկվի դատարանում»,-ասաց Սանասարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ գործը կարճվելու է. «Ես ակնկալում եմ եւ կասկած չունեմ, որ այս գործը պետք է կաճվի, արդարությունը պետք է հաստատվի, իսկ ՊՎԾ ղեկավար լինելու մասին չեմ երազել: Դա միջոց է եղել եւ ես իմ ծառայությունը բերել եմ իմ երկրին»:
Հարցին, թե եթե չկարճվի, դա ինչ կնշանակի, Սանասարյանն արձագանքեց. «Եթե»-ներով չխոսենք ամեն ինչը իր ժամանակին: Հիմա նախաքննական գաղտնիք է, շատ չեմ կարող խոսել, բայց կոնկրետ ժամանակին իմ կարծիքն ասում եմ»:
Սանասարյանը չցանկացավ խոսել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ առերեսմանը, միաժամանակ չհերքելով, որ նման բան եղել է. «Դրա մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ նախաքննության փուլում ենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր