Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

11 մայիս 2019 10:23

100 փաստ ասվածը, անշուշտ, գրավիչ է և տպավորող.Ինչո՞վ է կերակրում Նիկոլ Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացուն. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտոնավարման մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձ։

100 փաստ ասվածը, անշուշտ, գրավիչ է և տպավորող։ Բայց դրանից ինչքանո՞վ է փոխվել մարդկանց կյանքը։ Այս հարցն է, որն այդպես էլ պատասխան չի ստանում։
Ի՞նչ մի հպարտանալու բան է խմելու ջրի սակագնի բարձրացումից խուսափելը, կամ, որ անապահով քաղաքացիների համար մի քանի դրամով հոսանքի ու գազի սակագին է իջել։
Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի բերած 100 փաստերի մեջ ոչինչ չկա այն մասին, թե վերջին մեկ տարում Հայաստանում քանի՞ տոկոսով է բարձրացել միջին աշխատավարձը կամ կենսաթոշակը։
Կամ՝ 85 հազար կենսաթոշակառու-նպաստառուի նվազագույն կենսաթոշակ-նպաստ բարձրացնելու փաստն արձանագրելուց բացի, գուցե վարչապետը բարի լիներ ու հայտարարեր նաև, թե դրա արդյունքում Հայաստանում ինչքանո՞վ է աճել միջին կենսաթոշակը կամ նպաստը։

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում։
Իշխանափոխության մեկ տարում Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերը միայն նահանջել են։ Գրեթե կանգնել է տնտեսության իրական հատվածի աճը, փոխարենը` գնալով տնտեսական աճն ավելի ու ավելի է նստում խաղային բիզնեսի վրա։
Թե չէ ստացվում է, որ ներդրումների կրճատման պատճառն էլ եղել է «Լիդիան Արմենիան»։ Գուցե թե այդ ընկերության գործունեության կասեցումը որոշակի դեր ունեցել է, բայց դա չէ ներդրումների կրճատման պատճառը, ինչպես ասում է վարչապետը։
Վերջին մեկ տարում կառավարությունն իրենից կախված ամեն ինչ է արել է, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չլինեն։
Այնպես որ, պատճառը ոչ թե «Լիդանի» ներդրումներն են, այլ կառավարության գործողությունները։ Ներդրողին անկյուն քշելով` ուզում ենք ներդրումներ խրախուսել։ Ի՞նչ է արել մեկ տարում կառավարությունը, որպեսզի կապիտալն իրեն հանգիստ, պաշտպանված ու ապահով զգա. կարևոր չէ` դա կլինի դրսի, թե ներսի ներդրող։
Արդյունքն այն է, ինչ ունենք։ Բա ինչո՞ւ 100 փաստերից և ոչ մեկը վարչապետը չէր նվիրել ներդրումային բումին։
Իսկ տնտեսության թռիչքաձև աճը կամ տնտեսական հեղափոխությունն ո՞ւր էր թոփ 100-ում։
Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում այն, որ երկրի վարչապետը դժվարությամբ է կարողանում հիշել նույնիսկ մեկ գործարան, որը բացվել է վերջին մեկ տարում։ Այսքանից հետո պատահական չէ, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր