Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով          Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

11 մայիս 2019 11:00

ԱԺ մուտք գործող մեքենաները վերևով, տակով, սալոնով ստուգում են. ի՞նչ են փնտրում ընդդիմադիրների մեքենաներում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։ Մոտ մեկ ամիս է՝ ԱԺ ավտոմեքենաներով մուտք գործող օրենսդիրներին ու նրանց ավտոմեքենաները՝ հանձնաժողովի նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԱԺ փոխնախագահներ, զննում են ամենայն մանրամասնությամբ, հատուկ սարքով, անգամ մեքենայի տակն ու սրահն են զննում։ Ավելին՝ բացել են տալիս բեռնախցիկները։
Սակայն ուշագրավ է, որ մայիսի 8-ից սկսած՝ անվտանգության աշխատակիցները սկսել են մտնել նաև ավտոմեքենաներով ԱԺ մուտք գործող պատգամավորների պայուսակների մեջ։ Իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ դիմել է վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։ «Այո, դիմել եմ՝ պարզելու, թե դա հատուկ վերաբերմո՞ւնք է՝ կապված իմ ելույթների հետ, որը վերաբերում է անվտանգության սեկտորին և այլն»։
Մարուքյանը պատմեց, որ ինքն ԱԺ գործընկերներից հետաքրքրվել է՝ իրենց պայուսակներն է՞լ են ստուգե՞լ, և պարզել է, որ ոչ»:
     Մանրամասները՝ թերթի համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր