Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

13 մայիս 2019 15:50

Գլխավոր դատախազը դատարան մուտք գործեց դատավորի ծառայողական մուտքից. Դա հարցեր առաջացրեց Քոչարյանի պաշտպանների մոտ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի համար անհասկանալի էր, թե ինչպես է  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դաթվյանը հայտնվել նիստերի դահլիճում։ Հարցը բարձրաձայնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ համապատասխան հարցն ուղղելով դատարանին։
Փաստաբանը կարծիք հայտնեց, թե դատարանի և Դավթյանի միջև նախապես ինչ-որ շփում է եղել, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարեց, որ որևէ շփում չի եղել: Ալումյանը հարցրեց նաև, թե արդյոք դատավորը հասցրել է գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալ: Դատավորը նշեց, որ այսօրվա նիստը վերաբերում է զուտ խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին: Պաշտպանը սակայն, պնդեց, որ խափանման միջոցի հարցը քննարկելու համար գործի նյութերին ծանոթ լինելը ևս անհրաժեշտ է, որից հետո դատավորը հայտնեց, որ այդ մասով գործի նյութերին իրենք ծանոթացել են:
Դատավորը կոչ արեց պահպանել էթիկայի կանոները և դատարանի անաչառության վերաբերյալ վիրավորական արտահայտություններ չանել։
Հայկ Ալումյանը ընդգծեց նաև, որ ԲԴԽ-ում քննարկվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել-չենթարկելու հարցը, ինչը հնարավոր է կաշկանդի դատավորին, սակայն դատավորը հայտարարեց, որ դա որևէ կերպ չի կարող ազդել իր կողմից գործի քննության վրա։ «Արձանագրված խախտումը էական չէ, ուստի դատավորի լիազորությունների դադարեցման որոշում չի կարող կայացվել»,-ասաց նա:
Պաշտպանական կողմը 5 րոպե ընդմիջում խնդրեց` քննարկելու դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը:
Դատավորի թույլտվությամբ նիստերի դահլիճի դուռը բացվել է, և նիստին ներկա գտնվել ցանկացող բոլոր անձինք ներս են մտել նիստերի դահլիճ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր