Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում          Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար    

14 մայիս 2019 12:52

Քոչարյանին դատարանում դիմավորեցին ծափերով. դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Նախքան նիստի մեկնարկը դահլիճում ներկա Քոչարյանի կողմնակիցները երկրորդ նախագահին դիմավորեցին ծափերով։
Նշենք, որ երեկ՝ մայիսի 13–ին, Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ էին հայտնել Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ համարելով, որ նա այս գործով անկողմնակալ եւ անկախ դատարան չէ։

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն ըստ պաշտպան Ալումյանի՝ այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործով հանդիսանում է որպես կողմ, սակայն  նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Ըստ Ալումյանի՝ այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։
Երկրորդ հիմքն, ըստ Ալումյանի այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնի։
Նշենք, որ «ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր