Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

16 մայիս 2019 17:24

ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել 140․000 եվրո.շարքով գալու են այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԻԵԴ այսօրվա՝ Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում (վճռի հղումը քոմենթում)։ Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից, և այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին և պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական և ոչ նյութական վնասի մասին գործընթացները։
 
Մինչև երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն և դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչև վերահսկողական և կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաև՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ «երկնիշ տնտեսական աճ»-ի գեղանկարչության, «օտարերկրյա ներդրումների» վիճակագրությունն ուռճացնելու, ․․․ բազում այլ «ձեռքբերումների» համար։ Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել շուրջ 140․000 եվրո գումար՝ պատճառված վնասի փոխհատուցման համար։ Շնորհավորում եմ դիմողին և իր ներկայացուցչին այս վճռի կապակցությամբ»։
 
Հիխեցնենք՝Հայտնի է, որ ՀՀ քաղաքացի Գայանե Թադևոսյանը ՀՀ դեմ հայցը ներկայացրել էր 2010 նոյեմբերի 25-ին՝ պատասխանող կողմին մեղադրելով  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 34-րդ կետի խախտման համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2002թ. ՀՀ կառավարությունը կայացրել է որոշում, համաձայն որի՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը պետք է օտարվի պետության կարիքների համար: Խոսքը նաև 345 000 ք/մ մակերեսով տարածքի մասին է եղել: Հայցվորն այդ տարածքում ունեցել է 240,2 ք/մ մակերեսով անշարժ գույք և 437,8 ք/մ մակերեսով հողատարածք, որոնք ներառված են եղել օտարման գոտում:

Թադևոսյանը 2004թ. «Երևանի կառուցապատման և ներդրումային նախագծի իրականացման գրասենյակ»-ի հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի՝ իր ունեցվածքը տվել է 265 020 դոլարի դիմաց: Ըստ փաստաթղթի՝ Թադևոսյանը բացի այդ գումարը պետք է հավելյալ 78 006 դոլար ստանար: Գործարքի վերջնական գումարը կազմել է 394 479 դոլար, որից հայցվորը ստացել է 355 031-ը, իսկ 39 447 դոլարը հարկվել է: Սակայն 2006թ. ՀՀ գլխավոր դատախազի գրասենյակի հակակոռուպցիոն վարչությունը պարզել է, որ Թադևոսյանի անշարժ գույքի արժեք չափազանցվել է՝ ի տարբերության դրա շուկայական գնի, ինչի հետևանքով նրան ավել գումար է վճարվել: Արդյունքում սկսվել է հետաքննություն, որի շրջանակում հայցվորն անցել է որպես վկա ու պատմել, որ գրասենյակի ղեկավարն իրենից պահանջել է հետ վճարել 180 000 դոլար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել պետական միջոցների  յուրացման համար: Արդյունքում Թադևոսյանը 133 958 եվրո է փոխանցել գրասենյակի հաշվեհամարին:

Ավելի ուշ կինը պահանջել է հետ վերադարձնել գումարը, սակայն իր պահանջն անպատասխան է  մնացել: Այնուհետև նա դիմել է Երևանի Նորք Մարաշ շրջանի վարչական, ինչպես նաև Քաղաքացիական  դատարան, սակայն նրա հայցերը մերժվել են:

ՄԻԵԴ ներկայացված հայցում Թադևոսյանը որպես նյութական վնասի փոխհատուցում 104 061 598 մլն ՀՀ դրամ է պահանջել, ինչպես նաև 5 000 եվրոյին համերժեք գումար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ հայցվորը, անկասկած, նյութական և բարոյական վնաս է կրել, ինչը փոխատուցելու համար ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 138 958 եվրո վճարել: Գումարը պետք է վճարվի երեք ամսվա ընթացքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր