Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

17 մայիս 2019 11:07

ՈՒր են ռուսաստանաբնակ հայերի ներդրումները.Բիզնեսն ընդլայնելու մասին մտածողները դադար են վերցրել․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Որքան էլ իշխանությունը խոսի 100 դրական փաստից ու վստահեցնի, որ երկրում ամեն ինչ փոխվել է, միևնույն է, Հայաստան ներդրումներ չեն հոսում։ Ավելին՝ անգամ նրանք, ովքեր բիզնեսներն ընդլայնելու, նոր գաղափարներ իրագործելու մասին էին մտածում, դադար են վերցրել։
Զորօրինակ, օրերս մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի տնտեսությունում մեծ ներդրում ունեցող ռուսական կապիտալը կտրուկ նահանջ է ապրում, ինչն արտահայտվում է հիմնականում ռուսաստանաբնակ հայերի ներդրումների բացակայությամբ։
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, նրանք դեռ հետևում են հայաստանյան զարգացումների դինամիկային, որը նոր բիզնես գործունեություն ծավալելու ոչ մի հույս չի ներշնչում։ «Սպասողական վիճակ է»,- ասաց մեր աղբյուրը։ Դիտարկմանը, թե ինչին են սպասում, վարչապետ էլ ընտրեցինք, խորհրդարան էլ, հավելեց, թե ոչ մի բան էլ չի կայունացել, ավելին, տնտեսական տեմպերը հուսադրող չեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր