Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

17 մայիս 2019 15:15

Զինվորականների ընտանիքների համար կիրականացվեն հատուկ ծրագրեր

Ներդրումային ծրագրերի մեջ վերջին տեղը պատկանում է փողին, իսկ առաջին տեղը՝ վստահությանը։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ վստահեցնելով, որ գործում կարևոր է  է վստահությունը գործընկերների հետ հարաբերություններում։
Նա կարեւորել է մարզպետարանում գործող ներդրումային գրասենյակը, որտեղ ներգրավված են նաև առանձին կազմակերպություններ, - «Խնդիրը ծագելուց մինչև բիզնես պետք է տևի 30 օր։ Ցանկացած հետաքրքիր և արդյունավետ ծրագրի դեպքում աջակցում ենք դրա իրականացմանը։ Ներկայացնում ենք բոլոր ֆինանսական գործիքները»։
Այս պահին Տավուշի մարզն ունի ներդրումային 100 ծրագիր, որոնք հիմնականում գյուղատնտեսության, գյուղվերամշակման, թեթև արդյունաբերության ոլորտներին են առնչվում։ Տավուշի մարզպետը կարևորեց նաև զինվորականների ընտանիքների համար իրականացվելիք հատուկ ծրագրերը, որոնց շնորհիվ  կմեծանա զինվորականի ընտանիքի եկամուտը։ «Այսկերպ կխթանենք պայմանագրային զինծառայողների ինստիտուտի զարգացմանը», - ասաց մարզպետը։
Գյուղատնտեսության մեթոդաբանության  և անվտանգության ապահովման տեսանկյունից Տավուշի մարզում առկա  բացը լրացնելու համար կիրականացվեն հատուկ ծրագրեր։ Մարզպետի խոսքով ինստիտուցիոնալ կայացման համար արդեն կան մեխանիզմներ։ Փորձում են մարզպետարանի հենքի վրա ստեղծել առանձին միավորներ, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում, որոնք կծառայեն գյուղատնտեսական տնտեսությունների խորհրդատվության տրամադրմամբ։
Բերդի տարածաշրջանում ձեռնոցների գործարանի հետ կապված ծրագրերից Հայկ Չոբանյանն առանձնացրեց արտադրական ծավալի մեծացումը և աշխարհագրական մեծացումը։ Վերջինս հատկապես կխթանի հարակից գյուղերում և բնակավայրերում ձեռներեցության զարգացմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր