Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

18 մայիս 2019 18:00

«Որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ». Հայկ Ալումյան

Արդեն տեղեկացրել էինք, որ դատարանը ազատ է արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ. «Օրենքով մյուս կողմը իրավունք չունի բողոքարկել, բայց եթե էլի գնանք ապօրինության ճանապարհով, ապա ես չեմ բացառում, որ դատախազությունն էլ բողոք բերի, վերաքննիչ դատարանն էլ բողոքը վարույթ ընդունի, ես չեմ բացառում, որ այդ որոշումը բեկանվի»,-ասել է Ալումյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր