17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

21 մայիս 2019 13:12

Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կրող իր եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի նկատմամբ։ Վարդան Ղուկասյանը պատմեց կալանավայրում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
«Գիշերը Վահեի խցի դուռը բացել են և քնած մարդու վրա հարձակվել՝ Սաֆարովի դեպքի պես։ 150 կգ–անոց հաղթանդամ տղամարդը քնած սկսել է խփել քնած Վահեին. փորձել է սպանել, վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, դանակը ծռվել է, քանի որ տղան պայքարել է»,–ասաց նա՝ պնդելով, որ խցի դուռը միտումնավոր են բաց թողել։

Պատգամավորը հերքեց քրեակատարողական ծառայության հայտնած այն տեղեկությունը, որ միջադեպի  երկու մասնակիցներն էլ խցակիցներ են եղել։
Ղուկասյանը նշեց, որ երկու դատապարտյալները նախկինում միմյանց հետ որևէ կանֆլիկտ չեն ունեցել, իսկ Վահե Ղուկասյանն ըստ հորեղբոր պատմածի՝ կալանավայրում մշտապես հոգ է տարել իր վրա հարձակում գործած դատապարտյալի մասին։
Նա համոզմունք հայտնեց, որ մահափորձը պատվիրված է եղել, հակառակ դեպքում ըստ նրա՝ խցի դուռը բաց չէր լինի։
Ղուկասյանի խոսքով՝ դեպքից երկու օր է անցել, սակայն իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկում մեղավորին պատժելու ուղղությամբ։
«Որ հանկարծ իմ շունը ինչ–որ մեկի շանը բան անի՝ կգրեն, որ Ղուկասյան Վարդանի շունն ինչ–որ մի բան է արել,  դեպքից երկու օր է անցել, սպասում եմ տեսնեմ ինչո՞ւ տեղից չեն շարժվում»,–ասաց նա։
Ավելի վաղ  հայտնել էինք, որ «Արթիկ» ՔԿՀ–ում մայիսի 19–ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջեւ։
Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները  հայտնեցին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ խցակից դատապարտյալների միջեւ նախ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։
Ըստ ՔԿԾ–ի  դատապարտյալներին  տեղում բուժօգնություն են ցուցաբերել. նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր