12:36 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար         12:27 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ      12:26 - Լարված իրավիճակ՝ Ռ. Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցների միջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ    

21 մայիս 2019 14:18

«Համադասարանցիներ»սոց.կայքի օգտատերը շանտաժի միջոցով անչափահաս աղջկան հարկադրել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1996թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալուն, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար:
ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2019թ. մայիսի 3-ին Երեւանի բնակիչ անչափահասը, ծնողի ներկայությամբ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Համադասարանցիներ» սոցիալական կայքի անհայտ օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ եւ իր հետ ունենալ սեռական հարաբերություններ՝ տեղյակ լինելով իր անչափահաս լինելու հանգամանքի մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե եւ ընդունվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1996թ. ծնված երիտասարդ:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ երիտասարդը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում քողարկված անուններով գրանցել է երկու էջեր եւ դրանց միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:
Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 14 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել եւ նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Հիշյալ լուսանկարներն ստանալուց հետո երիտասարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել եւ պահանջել իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ երիտասարդն աղջկանից պահանջել է նաեւ կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ, այդ ամենը տեսանկարել եւ տեսանյութն ուղարկել իրեն՝ սպառնալով հիշյալ պահանջները չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա ծնողներին եւ հարազատներին՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ եւ կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով (անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ եւ 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ քննչական կոմիտեն եւս մեկ անգամ հորդորում է բոլոր ծնողներին՝ նմանատիպ եւ այլ վտանգներից երեխաներին պաշտպանելու համար խստորեն հետեւել անչափահասների կողմից համացանցից օգտվելու գործընթացին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր