Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

21 մայիս 2019 15:24

Սեքսի հաճախությունը և հարաբերությունների երկարատևությունը

Նորվեգիայի բնական եւ տեխնիկական գիտությունների համալսարանի հոգեբանները կապ են հայտնաբերել սեքսի եւ հարաբերությունների երկարատեւության միջեւ:
Հետազոտությանը մասնակցել է 92 հետերոսեքսուալ զույգ, որոնց հարաբերությունների երկարատեւությունը տատանվում էր մեկ ամսից մինչեւ 9 տարի: Փորձարկվողների տարիքը կազմել է 19-ից մինչեւ 30 տարեկան: Պարզվել է սեքսով զբաղվելու հաճախությունը նվազում է հարաբերությունների երկարատեւությանը զուգահեռ:
Դրանից բացի, զույգի սեքսուալ կյանքի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպես փոխադարձ կիրքը եւ պատահական սեքսի հանդեպ կնոջ հակվածությունը: Գիտնականները վերջին հանգամանքը կապում են այն հանգամանքի հետ, որ գայթակղիչ արկածների սիրահարները հակված են կիսելու հարաբերությունների էմոցիոնալ եւ սեքսուալ կողմերը: Իսկ սա նշանակում է, որ կենցաղային վեճերն այնքան էլ սաստիկ չեն ազդում նրանց ինտիմ կյանքի վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Evolutionary Behavioral Sciences ամսագրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր