«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

21 մայիս 2019 16:28

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի առնչությամբ


«Քաղաքական շահառուները պետք է ձեռնպահ մնան նման գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են որպես ճնշում ընկալվել դատական ​​համակարգի նկատմամբ»,- ասել են Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրլյջը (Սլովենիա)՝ մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու քաղաքացիններին ուղղված կոչի վերաբերյալ։ Այդ կոչը Փաշինյանն արել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի կայացրած որոշումից հետո։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջից։ «Որոշման սկզբունքների նկատմամբ կանխակալ կարծիք չունենալով հանդերձ, մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական ​​համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայմանն է, և որ քաղաքական գործիչների միջամտության բացակայության պայմաններում օրենքի գերակայությունը լավագույնս ծառայում է իր նպատակին: Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսիք են բարձրագույն դատարանի կոչերը` բողոքարկելու վիճահարույց որոշումների դեմ: Օրենքի գերակայությունը պահանջում է հարգել բոլոր այն ընթացակարգերը, որոնք ուղղված են անկախ զբաղեցրած դիրքից բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ: «Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ հասարակության նման արձագանքն ընդգծում է դատական ​​համակարգի նկատմամբ հանրության ունեցած վստահության ցածր մակարդակը: Դատական ​​բարեփոխումները շարունակում են առաջնահերթ լինել, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատական ​​համակարգի հեռանկարային բարեփոխումների, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկությունը»,- ասել են համազեկուցողները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր