Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

22 մայիս 2019 10:43

Անհավասարակշիռ մերժվածը. Ռուբիկ Հակոբյանը Քոչարյանին սատարելու համար ընկել է դռնեդուռ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, բայց հոգով դաշնակցական, իսկ վերջերս իր անհավասարակշիռ վարքագծով հանրությանը երևացած Ռուբեն Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի՝ հիմնականում արտախորհրդարանական ուժերի, մարդ կուսակցությունների հետ և առաջարկում սատարել Քոչարյանին կամ համատեղ ստեղծել մի ուժ, հարթակ, որի նպատակը ևս պետք է լինի Քոչարյանին աջակցելն ու գործող իշխանությունների դեմ ակտիվ պայքար նախաձեռնելը։

Մեզ հասած տեղեկություններով՝ Ռուբիկ Հակոբյանն այդ առաջարկով դիմել է նաև իր նախկին կուսակցությանը՝ «Ժառանգությանը», և խնդրել միանալ իրենց, սակայն, ըստ ամենայնի, մերժում է ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր