Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

22 մայիս 2019 15:13

Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Հայաստանից արտահանված ձկան մեջ արսենիումի (մկնդեղ) առկայությունը շատ զարմանալի էր ինձ համար։
Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ խոսելով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին։
«Մենք արդեն 4 տարի է՝ մոնիտորինգ ենք անցկացնում եւ այդպիսի ցուցանիշներ մենք չենք հայտանաբերել։ Մենք ունենք անասնահամաճարակային մշտադիտարկում ձկնաբուծության ոլորտում բոլոր տեղերով, նաեւ ջուրը ստուգելով ուզում ենք հասկանալ, թե որտեղից կարող է լինել արսենի ներթափանցումը ձկան օրգանիզմ»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին եւ պահանջներին չհամապատասխանող սննդամթերք։
Մասնավորապես՝ Հայաստանից «PROTEIN ARMAN JONOUB CO» եւ «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնց արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր