Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը քրեական գործն ուղարկել ՍԴ
![](https://galatv.am/wp-content/uploads/2019/05/08327A58-D64C-4474-9180-FA65DEC52E7C_w1023_r1_s.jpg)
«ՀՀ քրեական դատավարության 31-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասրի համաձայն.«Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:
Այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան»: Հոդվածից ուղղակի բխում է, որ կասեցման որոշումը ենթակա է բողոքարկման: Դա այլ դրույթներում ևս ամրագրված է, հետևաբար, ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը քրեական գործն ուղարկել ՍԴ, եթե բողոքարկման ժամկետները չէին անցել»: